Home » 2012 » Օգոստոս » 19 » "Սիթին" փորձել է գնել Մեսսիին 30 մլն ֆունտի դիմաց
17:52
"Սիթին" փորձել է գնել Մեսսիին 30 մլն ֆունտի դիմաց
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" վաղուց արդեն նախկին գործադիր տնօրեն Հարրի Քուկը օրերս հայտարարել է, որ դեռ տարիներ առաջ "քաղաքայինները" հնարավորություն ունեին ձեռք բերելու կատալոնական "Բարսելոնայի" արգենտինացի աստղ Լեո Մեսսիին, սակայն իրենց մոտ ոչինչ չի ստացվել: "Մեր և ակումբի սեփականատիրոջ կարևոր հանդիպումները հիմնականում հեռախոսային էին լինում: Մի անգամ ինձ զանգահարեցին և ասացին, որ հարկավոր է գնել Լեո Մեսսիին, մենք էլ շտապ կերպով միանգամից կապ հաստատեցինք "Բարսելոնայի" ղեկավարության հետ` առաջարկելով ավելի քան 30 մլն ֆունտ: Իհարկե, այն ժամանակ արգենտինացին արդեն իսկ ճանաչվել էր Աշխարհի լավագույն խաղացող և մենք մերժում ստացանք: Այսօր այլևս հնարավոր չէ գնել Լեո Մեսսիին, քանի որ նույնիսկ 100 մլն ֆունտը բավարար չէ նրան ինչ-որ թիմ հրավիրելու համար",- ասել է Հարրի Քուկը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 388 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 2