09:51 "Սիթին" վերջապես համալրում ունեցավ | |
Երեկ երեկոյան անգլիական "Էվերթոնը" համաձայնեց "Մանչեսթեր Սիթիին" վաճառել իր 21-ամյա առաջատար կիսապաշտպան Ջեկ Ռոդուելլին, ինչից հետո հետագա գործողությունները այս կարևոր տրանսֆերի շուրջ բավական արագ ընթացան: Երիտասարդ ֆուտբոլիստը բուժզննում անցավ "քաղաքայինների" բժիշկների մոտ, ինչից հետո արագորեն դարձավ "Սիթիի" խաղացող, թիմի հետ երկարաժամկետ պայմանագիր կնքելով: "Ես շատ ուրախ եմ, որ "Սիթիում" կարող եմ խաղալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ կողք կողքի: Ես այստեղ կարող եմ ավելի աճել: Լավ կլիներ մեկ շաբաթից արդեն ելույթ ունենալ թիմի կազմում "Պրեմիեր լիգայի" առաջին իսկ տուրում: Այժմ ինձ համար սկսվում է բավականին ծանր աշխատանքը, քանի որ ես պետք է նվաճեմ մեր մարզչի վստահությունը: Այս մրցաշրջանում թիմն արդեն տիտղոս է նվաճել, իսկ դա շատ կարևոր փաստ է: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել "Էվերթոնի" ողջ աշխատակազմին: Հատկապես թիմի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին, ով օգնեց ինձ աճել, դառնալ այնպիսին, ինչպիսին կամ հիմա: Շատ հաճելի էին նաև այդ թիմի երկրպագուները",- ասել է երիտասարդ կիսապաշտպանը:
Անգլիայի Մ21 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստը, ով իր նոր թիմի հետ մոտ 5 տարվա համաձայնագիր է կնքել, ընտրել է 17 համարի համազգեստը և արդեն գալիք մրցաշրջանում հանդես կգա հենց այդ համարի տակ` փորձելով դառնալ կարևոր խաղացող: Ջեկ Ռոդուելլի արագ տրասֆերը դեպի "Սիթի" մեկնաբանել է նաև "քաղաքայինների" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին. "Մենք համարում ենք, որ ֆուտբոլիստը բավական տաղանդավոր ու երիտասարդ խաղացող է: Ապագայում նա մեծ դերակատարում կունենա նաև Անգլիայի ազգային հավաքականի կազմում: Բայց պետք չէ մոռանալ, որ նա նաև այս ուժեղ "Սիթիի" ներկան է և մեծ ապագան": Հ.Գ.: Թե ինչքան գումար է ծախսել "Մանչեսթեր Սիթին" 21-ամյա խաղացողի տրանսֆերը գնելու համար, դեռևս հայտնի չէ ոչ ոքի: | |
|
Total comments: 0 | |