08:36 "Սիթիում" զգում են Բալոտելլիի կարիքը | |
Անգլիայի գործող չեմպիոն "Մանչեսթեր Սիթիի" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ այս մրցաշրջանում իր թիմն ավելի քիչ գոլեր է խփում, քան անցյալ տարի: Նրա խոսքով՝ դա մեծապես պայմանավորված է երիտասարդ ու կամակոր հարձակվող Մարիո Բալոտելլիի՝ իտալական "Միլան" տեղափոխությամբ: "Անցյալ տարի Անգլիայի առաջնությունում Բալոտելլին խփեց ուղիղ 15 գոլ: Այժմ զգում ենք այդ գոլերի պակասը: Ահա և այս տարվա ամբողջ տարբերությունը: Հիմա մենք 20 գնդակ պակաս ենք խփել: Մեր պաշտպանությունն ամենաուժեղն է, բայց հարձակման գծում կորցրեցինք այնպիսի խաղացողի, ինչպիսին Բալոտելլիին էր",- ասել է Ռոբերտո Մանչինին՝ ափսոսանք հայտնելով այդ մեծ ու ցավալի կորստի համար:
| |
|
Total comments: 0 | |