Ինչպես տեղեկացնում է բրիտանական the Daily Mirror պարբերականը, "քաղաքաբնակներն" այժմ էլ աչք են դրել Լոնդոնի "Տոտենհեմի" եզրային խաղացող Ահարոն Լեննոնի վրա և պատրաստ են ամեն քայլ անել վերջինիս ձեռք բերելու համար: "Սիթին" պատրաստ է իր տոգոլեզցի հարձակվող Էմանուել Ադեբայորին էլ ներառել խաղացողի տրանսֆերի մեջ, քանի որ օրեր առաջ "խթանների" գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապն ասել էր, որ իրենց հետաքրքրում է Ադեբայորի տրանսֆերի իրագործումը դեպի "Տոտենհեմ": Նշենք սակայն, որ մինչ այժմ ոչ մի պաշտոնական առաջարկ չի եղել երկու կողմերից էլ:
|