Home » 2011 » Հոկտեմբեր » 23 » "Սիթին" դառնում է Մանչեսթերի նոր արքան
23:07
"Սիթին" դառնում է Մանչեսթերի նոր արքան
 Ավարտվեց ֆուտբոլի Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 9-րդ տուրի շրջանակներում կայացած երկրորդ խաղարկային օրը, որի շրջանակներում կայացավ 5 հանդիպում: Տուրի կենտրոնական խաղը կայացավ Մանչեսթեր քաղաքի "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում, որտեղ մանչեսթերյան դերբիում միմյանց դեմ էին ելել տեղի քաղաքը ներկայացնող "Յունայթեդը" և "Սիթին": Խաղն անսպասելի արդյունք ունեցավ, քանզի նույնիսկ "Սիթիի" ամենանվիրված երկրպագուները երազել անգամ չէին կարող, որ իրենց սիրելի թիմը "Յունայթեդին" կարող էր հաղթել 6-1 գերխոշոր հաշվով` այն էլ մրցակցի հարկի տակ:
  Հավելենք, որ այս խաղի ընթացքում երկու թիմերից գոլերի հեղինակ դարձան Մարիո Բալոտելլին (22', 60'), Սերխիո Ագուերոն (69'), Դարեն Ֆլետչերը (81'), Էդին Ձեկոն  (90', 90+2'), Դավիդ Սիլվան (90+1'):
Նշենք նաև, որ հանդիպման առաջին խաղակեսում տանտերերից կարմիր քարտ ստացավ Ջոննի Էվանսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 586 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1