Ամառային տրանսֆերային պատուհանի
փակվելուց մի քանի ժամ առաջ, անգլիական "Մանչեսթեր Սիթիի" կազմը համալրել է
"Մանչեսթեր Յունայթեդի" արդեն նախկին ֆուտբոլիստ 31-ամյա Օուեն Հարգրիվզը: Հավելենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է ընդամենը մեկ մրցաշրջանի համար. այս մասին տեղեկացնում է Associated Press հանրահայտ լրատվական գործակալությունը:Նշենք միայն, որ Անգլիայի ազգային ընտրանու նախկին ֆուտբոլիստը վերջին երեք տարվա ընթացքում միմիայն պայքարում էր տարատեսակ վնասվածքների դեմ և ոչ մի կերպ չէր կարողանում հաստատվել Սըր Ալեքսի թիմում:
|