Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Սիթին" պատրաստվում է վաճառել իր առաջատար 27-ամյա արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսի տրանսֆերն իտալական գրանդ "Ինտերին": Նշվում է, որ անգլիական թիմը տրանսֆերն իրականացնելու համար իտալացիներից պահանջում է 35 մլն եվրո, որը "Ինտերը" դեռևս չի կարողանում հայթայթել: