Անգլիայի առաջնության գործող չեմպիոնը դեռ մտադիր է ազատվել իր նախկին ավագ Կոլո Տուրեից, ում ծառայություններով ներկայումս ակտիվորեն հետաքրքրվում են միմիայն ֆրանսիական "ՊՍԺ"-ն ու իտալական "Լացիոն": "Քաղաքայինների" ղեկավարությունը մտադիր է այս իվուարցու վաճառքից առնվազն 6 մլն ֆուտնի եկամուտ ստանալ: Հետաքրքիր է այն, որ արդեն 31-ամյա պաշտպանի ծառայություններով ժամանակին էլ ավելի լրջորեն հետաքրքրվում էր թուրքական "Բուրսասպորը", բայց Անգլիայի գործող չեմպիոնի վաղուց նախկին առաջատար խաղացողն ու ավագը չէր ցանկացել կարիերան շարունակել Թուրքիայում:
|