Բրազիլական "Պալմեյրասի" հայտնի մասնագետ Լուիս Ֆելիպե Սկոլարին կարող է մոտակա ժամանակներս գլխավորել Մադրիդի "Ատլետիկոն": Մադրիդյան ակումբը ներկայումս գտնվում է 11-րդ հորիզոնականում և հաղորդվում է, որ ակումբը նոր մարզիչ է փնտրում: Հնարավոր հավակնորդների ցուցակի մեջ է հենց բրազիլացի մասնագետը, ում գլխավորությամբ Բրազիլիայի ազգային հավաքականը 2002թ.-ին դարձավ Աշխարհի չեմպիոն: