10:55 Սլավեն Բիլիչ. "Թեև պարտվել ենք, բայց հպարտ եմ" | |
Թեև երեկ Խորվաթիայի ազգային ընտրանին Իսպանիային 0-1 հաշվով պարտվելուց հետո ցավալիորեն դուրս մնաց "ԵՎՐՈ 2012"-ի խմբային փուլից, սակայն թիմի գլխավոր մարզիչը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ուրախությամբ նշել է, որ հպարտ է թիմի ցուցադրած խիզախ խաղով: "Չեմ ուզում խոսել մրցավարների մասին: Կարծում եմ, որ կարելի էր ուղղակի ավելի ուշադիր լինել և նկատել, որ թե՛ Չոռլուկայի, թե՛ Մանջուկիչի նկատմամբ կար կանոնների խախտում: Իհարկե, իսպանացիներին ոչ մի մրցավարական օգնություն էլ պետք չէ. չէ՞ որ հենց նրանք են աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները",- ասել է Խորվաթիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչը:
Սլավեն Բիլիչը նաև հիշել է, որ երբ ինքը թիմ էր եկել, բավական երիտասարդ մարզիչ էր առանց որևէ փորձառության, սակայն այժմ թե՛ ինքը, թե՛ թիմի խաղացողները բավականին փորձառու են դարձել և կարող են անգամ իսպանացիների հետ հավասարապես պայքար մղել: "Այնքան հպարտ եմ, որ իմ թիմն այսպիսի խաղ ցուցադրեց: Մենք անչափ ուրախ ենք",- եզրափակել է իր խոսքը Սլավեն Բիլիչը: | |
|
Total comments: 0 | |