Home » 2012 » Օգոստոս » 2 » Սլավեն Բիլիչն արդեն ռուսերեն խոսել է սովորել, ինչը զարմացրել է շատերին
21:51
Սլավեն Բիլիչն արդեն ռուսերեն խոսել է սովորել, ինչը զարմացրել է շատերին
 Մոսկվայի "Լոկոմոտիվի" նախագահ Օլգա Սմորդսկայան մեկնաբանել է այն առաջընթացը, որին հասել է իր թիմը խորվաթ գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչի գլխավորությամբ, ինչպես նաև անդրադարձել է այն հանգամանքին, որ խորվաթ մասնագետը սկսել է արդեն իսկ այս շատ կարճ ժամկետում նորմալ ռուսերեն խոսել: "Դա միմիայն իր ցանկություն է, որ պետք է ռուսերենով հաղորդակցվի: Մենք նախապես քննարկել էինք, և եկել այն եզրահանգման, որ ամեն դեպքում հաստատ կարիք չկա ռուսերեն սովորելու, սակայն Սլավենն իսկական լեզվագետ է: Նա գտնում է, որ եթե աշխատում է Ռուսաստանում, ապա պետք է խոսի հենց այդ երկրի պաշտոնական լեզվով: Խորվաթ մասնագետն արդեն 4 լեզու գիտի, իսկ ռուսերենն էլ շատ մոտ է նրա հարազատ խորվաթերենին: Գիտեի, որ նա արդյունքի կհասնի, բայց չէի սպասում, որ այդ արդյունքը այսքան վաղ կլինի",- ասել է "երկաթուղայինների" նախագահը:
  Ստորև Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես է խորվաթ մասնագետը ռուսեենով հարցազրույց տալիս NTV Plus հեռուսատաալիքնին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 641 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0