Home » 2011 » Հուլիս » 12 » Սնեյդեր. "Չեմ ցանկանում հեռանալ "Ինտերից"
18:54
Սնեյդեր. "Չեմ ցանկանում հեռանալ "Ինտերից"
 Լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միլանի "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը հայտարարել է, որ իրականում ինքը չի ցանկանում հեռանալ իտալական ակումբից, քանի որ իրեն շատ հանգիստ է զգում, երբ ոտքը դնում է "ներաձուրիների" "Ջուզեպպե Մեացցա" մարզադաշտի խոտածածկին: Իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է Սնեյդերի խոսքերը. "Եթե ակումբի ղեկավարները որոշում կայացնեն ինձ վաճառելու մասին, ապա թող ամեն ինչ լինի այնպես, ինչպես նրանք են ցանկանում: Այդ դեպքում ես մեծ հիասթափություն կապրեմ, քանի որ ես շատ եմ ցանկանում մնալ "Ինտերում": Ամեն դեպքում, եթե ես ստիպված լինեմ հեռանալ "Ինտերից", ապա երևի երկար ժամանակ չեմ մոռանա բոլոր խաղընկերներիս: Հասկանում եմ, որ ֆուտբոլը մեծ զոհողություններ է պահանջում: Հիշում եմ, երբ տեղափոխվեցի "Ինտեր", ցանկանում էի մնալ "Ռեալում", սակայն ամեն ինչ փոխվեց ընդհամենը 10 րոպեի ընթացքում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Tags: Ուեսլի Սնեյդեր, Ջուզեպպե Մեացցա, Միլանի Ինտեր, ներաձուրի, ֆուտբոլ, Football Italia, Ռեալ | Rating: 5.0/1
Total comments: 0