23:30 Սնեյդեր. "Մոուրինյոն ու վան Գալն օգնեցին ինձ" | |
Հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ով արդեն որպես "Գալաթասարայի" ֆուտբոլիստ է ներկայանում, պատմել է, թե ինչու ինքը որոշեց տեղափոխվել հենց Թուրքիա` հեռանալով իտալական "Ինտերից": "Ես բավականին հարուստ ինֆորմացիա ունեի, թե որտեղ եմ գալիս: Երբ նման տարբերակ ի հայտ եկավ, ես զանգահարեցի Ժոզե Մոուրինյոյին ու Լուի վան Գալին, քանի որ այդ մարզիչներն իմ կյանքում շատ մեծ դեր ունեն: Երկուսն էլ հորդորեցին ինձ գնալ Ստամբուլ: Այդ խորհուրդները շատ կարևոր հիմք դարձան իմ որոշման համար: Կարծում եմ` ինձ կհաջողվի ելույթ ունենալ քաղաքային դերբիում` "Բեշիկթաշի" հետ խաղի ժամանակ: Դա կլինի իմ 3-րդ խոշոր քաղաքային դերբին. մինչ այդ մասնակցել եմ մադրիդյան ու միլանյան դերբիներին: Իհարկե, որոշ ժամանակ հեռու եմ եղել դաշտից, սակայն չեմ մոռացել ֆուտբոլ խաղալը, քանի որ քրտնաջան մարզվում էի",- ասել է Սնեյդերը:
| |
|
Total comments: 0 | |