Իտալական "Ինտերի" հոլանդացի առաջատար Ուեսլի Սնեյդերn Ամերիկայում գտնվելու ժամանակ մեկնաբանել է իր՝ մեկ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունը. "Միայն Աստծուն է հայտնի իմ ապագան: Ես միայն մի բան կարող եմ ասել. եթե մնամ Իտալիայում, ապա կշարունակեմ 100 տոկոսանոց նվիրվածությամբ խաղալ հանուն "ներաձուրիների" պատվի: Նախորդ տարի մեր փառահեղ հաղթանակից հետո անկումն անխուսափելի էր, այս տարի այլ կերպ կլինի: Ամեն դեպքում, չնայած այնքան էլ հաջող մրցաշրջան չէր, այնուամենայնիվ, ես ողջ սրտով սիրում եմ "Ինտերը":
|