Home » 2011 » Օգոստոս » 10 » Սնեյդերի տրանսֆերը հնարավոր է կայանա 48 ժամվա ընթացքում
13:52
Սնեյդերի տրանսֆերը հնարավոր է կայանա 48 ժամվա ընթացքում
Անգլիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպումը, որը պետք է տեղի ունենար այսօր Լոնդոնում` հետաձգվել է Բրիտանիայում սկսված զանգվածային անկարգությունների պատճառով: Ինչպես տեղեկացնում է The Daily Mirror պարբերականը` այդ բանից հետո Սնեյդերի տրանսֆերը դեպի "Մանչեսթեր Յունայթեդ" կարող է կայանալ երկու օրվա ընթացքում: Հիշեցնենք, որ Սնեյդերը պետք է վերջնական որոշում կայացներ 5 օրվա ընթացքում` Անգլիայի և Հոլանդիայի ազգային հավաքականների հանդիպումից հետո, երբ նրան կարճատև արձակուրդ էր տրվելու: Սակայն ֆուտբոլային հանդիպումը չկայացավ, և Սնեյդերը արդեն հիմա հնարավորություն ունի բանակցությունների մեջ մտնելու "Յունայթեդի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 2