18:15 Սնեյդերն ուղևորվում է ԱՄՆ | |
Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, Միլանի "Ինտերի" և Հոլանդիայի ազգային հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը մեկնել է ԱՄՆ` հանդիպելու մանչեսթերյան երկու ակումբների՝ "Մանչեսթեր Սիթիի" և "Մանչեսթեր Յունայթեդի" պաշտոնյաների հետ: Բանն այն է, որ մանչեսթերյան գրանդը և այդ ճանապարհով առաջադիմող "քաղաքացիները" ցանկանում են իրենց կազմերում տեսնել հոլանդացի բացահայտված տաղանդին: Նշենք, որ Սնեյդերին դեռևս անցած մրցաշրջանում ուղարկում էին "Յունյաթեդ", սակայն դա տեղի չունեցավ: Ուեսլին ցանկանում է շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձ, որպեսզի տեղափոխվի Անգլիա: Վերջում հավելենք, որ Սնեյդերը վերջին շրջանում չէր բացառում, որ հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել այլ ակումբում:
| |
|
Total comments: 1 | |
| |