Իտալական "Ինտեր" գլխավոր մարզիչ Ջան
Պյերո Գասպարինին իտալական Football Italia ռադիոկայանի լրագրողին հայտնել է, որ այս
մրցաշրջանում ինքը կփոխի "ներաձուրիների" առաջատար Ուեսլի Սնեյդերի խաղային դիրքը:
"Ուեսլին աշխարհի հզորագույն խաղացողներից է, և կարծում եմ, որ նա պետք է խաղա հենց
հարձակման գծում: Այս տարի նա իր համար նոր դիրքում հանդես կգա և կկարողանա օգնել
մեր թինին: Անցած մրցաշրջանում "Ա Սերիայում" Սնեյդերը 25 հանդիպման ժամանակ
ընդամենը 4 գոլ է խփել, իսկ այս տարի առնվազն 20-25 գնդակի հեղինակ կդառնա, ես
դրանում ուղղակի համոզված եմ: Ուեսլին իմ թիմում հարձակվող կլինի և ոչ թե
կիսապաշտպան",-ասել է "Ինտերի" գլխավոր մարզիչը:
|