Իտալական "Ինտերի" հոլանդացի առանցքային կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը գուցե հունվարին կհեռանա "Ինտերից": Ըստ իտալական մամուլում հայտնված տեղեկությունների` հոլանդացի կիսապաշտպանը մոտավորապես 20 մլն եվրոյով կտեղափոխվի "Մանչեսթեր Յունայթեդ": Հիշեցնենք, որ Ուեսլի Սնեյդերն ուներ աճուկի վնասվածք: Խաղացողն ինքը պնդում է, որ անգամ պատրաստ է խաղալ: Իսկ "Ինտերի" գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչչոնին կարծում է, որ հոլանդացին դեռևս պետք է լիարժեքորեն վերականգնվի ու մարզավիճակ ձեռք բերի, որպեսզի կարողանա օգնել իր իսկ թիմին:
|