Home » 2011 » Օգոստոս » 8 » Սնեյդերը խոսում է իր ապագայի մասին
13:54
Սնեյդերը խոսում է իր ապագայի մասին
Ոչ այնքան հանրահայտ հոլանդական Voetbal International պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Հոլանդիայի ազգային հավաքականի և Միլանի "Ինտերի" կենտրոնական կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը խոստովանել է, որ եթե շահավետ առաջարկ լինի, որը բավարարի միլանյան ակումբին, ապա ինքը կարող է հեռանալ. "Ես շատ լավ եմ հասկանում, որ "Ինտերն" այժմ փողի կարիք ունի և ես պատրաստ եմ օգնել թիմին այդ հարցում: Ես պատրաստ եմ հեռանալ թիմից, եթե իմ տրանսֆերի համար վճարված գումարը օգնի թիմին: Հոլանդիայի և Անգլիայի հավաքականների միջև կայանալիք ընկերական խաղից հետո ես 5 օր հանգիստ եմ ունենալու և կկայացնեմ իմ վերջնական որոշումը: Իհարկե, ինձ գայթակղում է մանչեսթերյան երկու ակումբների կողմից առաջարկները, սակայն առայժմ ես ոչ մեկի հետ բանակցություններ չեմ սկսել",-ասել է Սնեյդերը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0