Home » 2012 » Փետրվար » 3 » Սոլդադո. "Ամեն ինչում Ռոսելն է մեղավոր"
15:16
Սոլդադո. "Ամեն ինչում Ռոսելն է մեղավոր"
 Ըստ իսպանական "Վալենսիայի" երիտասարդ հարձակվող Ռոբերտո Սոլդադոյի խոսքերի` Իսպանիայի "Արքայական գավաթի" կիսաեզրափակչի շրջանակներում կայացած "Վալենսիա" - "Բարսելոնա" հանդիպման գլխավոր մրցավարը շատ սխալ որոշումներ կայացրեց (Խմբ. Նշենք, որ Սոլդադոն նկատի ունի այն դրվագը, երբ Պինտոն դարպասային հրապարակից դուրս ձեռքով խաղաց, սակայն գլխավոր մրցավարը վերջինիս չհեռացրեց խաղադաշտից), քանի որ նա վախեցավ "կապտանռնագույնների" նախագահ Սանդրո Ռոսելից, ով խաղից առաջ հայտարարել էր, որ մրցավարների սխալների պատճառով իր թիմը միշտ տուժում է: Իսպանացի հարձակվողն ասել է. "Երբ մեր նախագահը դժգոհում է մրցավարի թույլ տված կոպիտ սխալներից, ապա դա ընդհանրապես ուշադրության չի արժանանում: Սակայն ես չեմ զարմանա, եթե հետագայում պարզվի, որ հենց Ռոսելի խոսքերի պատճառով խաղի գլխավոր մրցավարը դաշտից չհեռացրեց Պինտոյին: Այդ դրվագում եթե մցավարը ճիշտ որոշում կայացներ` կարմիր քարտ տալով Պինտոյին, ապա հանդիպումն այլ ընթացք կունենար, և մենք անկասկած կհաղթեինք մրցակցին` այն էլ 2 կամ 3 գնդակի տարբերությամբ: "Բարսելոնան" միշտ էլ խուսափում է պարտություններից մրցավարների շնորհիվ: Միայն մեկ բան կասեմ. այդ դրվագում մրցավարը համարձակություն չունեցավ գրանցել խախտումն ու վախկոտ գտնվեց, և իր վախկոտության պատճառով մենք կարող է և դուրս չգանք "Արքայական գավաթի" եզրափակիչ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 481 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1