Home » 2012 » Մայիս » 27 » Սոլդադո. "Ես չե՞մ մեկնելու "ԵՎՐՈ 2012": Գնացե՛ք բոլորդ..."
23:30
Սոլդադո. "Ես չե՞մ մեկնելու "ԵՎՐՈ 2012": Գնացե՛ք բոլորդ..."
 Իսպանական "Վալենսիայի" երիտասարդ ու գոլերի մեծ վարպետ Ռոբերտո Սոլդադոն մեկնաբանել է այն փաստը, որ չի ընդգրկվել Իսպանիայի ազգային հավաքականի այն 23 ֆուտբոլիստների ցուցակում, ովքեր մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը և փորձելու են կրկնել 2008թ.-ի հաջողությունը` դառնալով Եվրոպայի չեմպիոն: Իսպանացի տաքարյուն ֆուտբոլիստը հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. "Ես չե՞մ մեկնելու "ԵՎՐՈ 2012": Գնացե՛ք բոլորդ...: Բայց, այնուամենայնիվ, իմ ընկերներին մաղթում եմ դառնալ չեմպիոն: Դուք բոլորդ էլ արժանի եք այդ հաղթանակին: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար: Ինձ համար այս ծանրագույն պահին ես դրա կարիքը շատ էի զգում":
     Նշենք, որ իսպանացիների գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն "ԵՎՐՈ 2012"-ի համար թիմում ընդգրկել է ընդամենը 4 հարձակվողի` Ֆեռնանդո Տորրեսին ("Չելսի"), Ֆեռնանդո Լյորենտեին (Բիլբաոյի "Ատլետիկ"), Պեդրոյին ("Բարսելոնա") և Ալվարո Նեգրեդոյին ("Սևիլյա"):
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 422 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0