Home » 2012 » Հունիս » 24 » Սոլդադոն դառնում է "Վալենսիայի" առաջատարը
15:38
Սոլդադոն դառնում է "Վալենսիայի" առաջատարը
 Իսպանական "Վալենսիայի" 27-ամյա հարձակվող ու գոլահար Ռոբերտո Սոլդադոն, ով հաջորդ մրցաշրջանից կլինի նաև իր թիմի ավագը, "չղջիկների" ղեկավարության հետ մի քանի օր տևած բանակցություններից հետո երկարաձգել է ակումբի հետ գործող իր պայմանագիրը, որն այսուհետ կգործի մինչ 2017թ.-ի հունիսի 30-ը: "Վալենսիայի" նախագահ Մանուել Լյորենտեն չի կարողացել զսպել իր ուրախությունը և բավական լավ խոսքեր է շռայլել 2 մրցաշրջանների արդյունքում շուրջ 35 գնդակ հեղինակած տաղանդավոր խաղացողի հասցեին: "Ռոբերտոն հոյակապ է խաղում մեր թիմում: Բոլորն էլ ընդունում են, որ նա թե՛ տաղանդավոր հարձակվող է, թե՛ իսկական ընկեր ու առաջատար: Նա մեր թիմի թե՛ ներկան է, թե՛ երջանիկ ապագան",- ասել է "չղջիկների" նախագահը, ով 27-ամյա Ռոբերտո Սոլդադոյին համարում է իրենց թիմի առանցքային խաղացողներից մեկը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 368 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0