Իսպանական "Վալենսիայի" առաջատար հարձակվող Ռոբերտո Սոլդադոն երեկ կայացած Մադրիդի "Ատլետիկոյի" հետ հանդիպումից հետո (Խմբ.
"չղջիկները" շնորհիվ Սոլդադոյի գոլի կարողացան կոտրել "Ատլետիկոյի"
դիմադրությունը` հաղթելով 1-0 հաշվով) հույս է հայտնել, որ մոտակա
ժամանակներս կարող է վերադառնալ Իսպանիայի ազգային հավաքական: "Պարզ է, որ
իսպանացի ցանկացած խաղացողի երազանքն ազգային հավաքականում խաղալն է, ես
նույնպես բացառություն չեմ և հույս ունեմ` "Վալենսիայում" կհասնեմ
բարձունքների, որոնց շնորհիվ կարող եմ գրավել մեր գլխավորև մարզիչ Վիսենտե
դել Բոսկեի ուշադրությունը: Ներկայիս "Վալենսիան" գրեթե չի զիջում Մադրիդի
"Ռեալին" ու "Բարսելոնային", և այդ փաստից մենք կարող ենք օգտվել ու հասնել
մի շարք նվաճումների: Ինչ վերաբերում է իմ ցուցադրած խաղին, ապա դա գնալով
կկատարելագործեմ և շուտով էլ ավելի լավ խաղ կցուցադրեմ",-ասել է Սոլդադոն AS հանդեսին:
Նշենք, որ Իսպանիայի ազգային ընտրանու կազմում Ռոբերտոն 2007թ.-ին երկու
խաղ է անցկացրել, որոնց ընթացքում ոչ մի գոլ չի խփել: Հավելենք,
որ իսպանական "Լա լիգայի" ներկայիս մրցաշրջանում Սոլդադոն երկու խաղում
արդեն 4 գոլի հեղինակ է դարձել:
|