Ինչպես հայտնում է ուկրաինական Football.ua կայքը, իտալական "Նապոլիի" արգենտինացի կիսապաշտպան Խոսե Էռնեստո Սոսան դարձել է Խարկովի "Մետալիստի" ֆուտբոլիստ: Իսկ ահա Ուկրաինայի առաջնության բրոնզե մեդալակրի
պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստը "Մետալիստի" հետ կնքել է 4 տարվա
պայմանագիր: Գործարքի ֆինանսական մանրամասները դեռևս չեն ասվում: Հիշեցնենք, որ ավելի վաղ Խոսե Սոսան ելույթ է ունեցել նաև արգենտինական "Էստուդիանտեսի" և Մյունխենի "Բավարիայի" կազմերում, իսկ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում էլ անց է կացրել 9 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ:
|