Անգլիական "Լիվերպուլի" ուրուգվայցի գոլահար Լուիս Սուարեսն ասել է. "Սթիվեն Ջերրարդը այն խաղացողներից է, որոնց հանդեպ անսահման հարգանք ես տածում: Իր ողջ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա հավատարմորեն ծառայել է "Լիվերպուլին": Նա ինձ հետ միևնույն թիմում երբևէ հանդես եկած լավագույն կիսապաշտպանն է: Ջերրարդը մեր "Լիվերպուլի" իսկական լեգենդն է: Նրա կողքին խաղալը վստահություն է տալիս ցանկացած հարձակվողի: Այդպիսի մարդուց ինքդ շատ բան կսովորես":