Home » 2012 » Փետրվար » 8 » Սուարես. "Յունայթեդի" երկրպագուների պահվածքն ինձ միայն կոգևորի"
22:29
Սուարես. "Յունայթեդի" երկրպագուների պահվածքն ինձ միայն կոգևորի"
 Sport 890 բրիտանական ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ մերսիսայդյան "Լիվերպուլի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ ինքը կհաղթահարի "Պրեմիեր լիգայի" առաջիկա տուրի շրջանակներում "Մանչեսթեր Յունայթեդի" հետ կայանալիք արտագնա հանդիպման ժամանակ սպասվող հոգեբանական ճնշումը. "Ես ընդհանրապես չեմ անհանգստանում այդ խաղի համար: Ես գիտեմ, թե ինչ եմ արել և դրա համար գոյություն ունի ֆուտբոլային օրենք, որում ասվում է, որ խաղադաշտում տեղի ունեցածը պետք է թողնել իր տեղում: Ես գիտեմ, որ առաջիկա խաղում Մանչեսթերում մթնոլորտը թեժ է լինելու, քանի որ ես պետք է նորից հանդիպեմ Էվրային և դրան գումարած` երկրպագուներն անընդհատ սուլելու են ինձ: Կարծում եմ` ոչ մի արտասովոր բան տեղի չի ունենա: Ես պետք է մոռանամ այն, ինչ տեղի է ունեցել անցյալում: Այո, "Յունայթեդի" երկրպագուները պետք է ամեն կերպ փորձեն անհանգստացնել ինձ, բայց ասեմ, որ դա ինձ միայն կոգևորի,"-ասել է ուրուգվայցի հարձակվողը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 365 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0