18:42 Սուարեսն Էվրայի ներողությանն է սպասում | |
Անգլիական "Լիվերպուլի" ուրուգվայցի երիտասարդ հարձակվող Լուիս Սուարեսն իրեն անհիմն մեղադրանքներ ներկայացնելու համար պահանջում է, որպեսզի "Մանչեսթեր Յունայթեդի" ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրան իրենից ներողություն խնդրի: Ուրուգվայցի հարձակվողի խոսքերը մեջբերում է բրիտանական հայտնի The Sun պարբերականը. "Մենք պետք է սպասենք Ֆուտբոլային ասոցիացիայի որոշմանը: Միայն այդ կազմակերպության հայտարարությունից հետո կարելի է ինչ-որ եզրակացություններ անել: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչը ֆրանսիացուն դրդեց այդ քայլին: Ես նրան ոչ մի վիրավորական խոսք չեմ ասել: Երբ որոշումը կայացվի, ինչ-որ մեկն ինձնից ներողություն է խնդրելու":
| |
|
Total comments: 0 | |