16:19 Սուարեսն այլևս չի մերժի | |
Մերսիսայդյան "Լիվերպուլի" ուրուգվայցի սկանդալածին հարձակվող Լուիս Սուարեսը լրագրողներին հայտարարել է, որ որոշում է կայացրել այսուհետ չմերժել այն ակումբին, ով հետաքրքրված կլինի իր ծառայություններով, քանի որ արդեն հոգնել է Անգլիայում իր դրությունից: Ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերից կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ֆրանսիական "ՊՍԺ" ակումբի մասին, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձում էր գնել Լուիսին: Ֆրանսիական հեղինակավոր Canal+ լրատվական գործակալությունը մեջբերում է Սուարեսի խոսքերը. "Այո, ես իսկապես կարող եմ տեղափոխվել Ֆրանսիա` հատկապես Փարիզ: Եվրոպայոմ հիմա կան բազմաթիվ ակումբներ, ովքեր փորձում են ավելի բարձրացնել իրենց պրոֆեսիոնալիզմը: Նրանց թվում է գտնվում հենց փարիզյան "ՊՍԺ"-ն: Մեծ հաճույք կլիներ, եթե հնարավորություն ունենայի խաղալու իմ հայրենակից Դիեգո Լուգանոյի հետ, ով հանդես է գալիս հենց "ՊՍԺ"-ում: Այսուհետ ոչ մի ակումբի չեմ մերժելու և քննարկելու եմ ցանկացած առաջարկ":
Հարկ է նշել, որ ըստ ֆրանսիական մամուլի ունեցած տեղեկությունների` բացի Սուարեսից ամռանը "ՊՍԺ"-ն փորձելու է գնել ևս մեկ ուրուգվայցի հարձակվողի: Խոսքը, իհարկե, գնում է իտալական "Նապոլիի" առաջատար հարձակվող Էդիսոն Կավանիի մասին, ում իրենց շարքերում ցանկանում են տեսնել գրեթե բոլոր եվրոպական գրանդները: | |
|
Total comments: 0 | |