16:06 Սուարեսը ոչ մի տեղ չի գնա "Լիվերպուլից" | |
![]() Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն էլ այս կապակցությամբ հայտարարել է, որ անձամբ ինքը շատ ուրախ է, քանի որ ուրուգվայցի հարձակվողը շարունակելու է օգնել իրենց թիմին: "Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Հույս ունեմ, որ Սուարեսը կօգնի մեզ հասնելու մեր նպատակներին: Նա մեծ ցանկություն ունի կրկին կրելու "Լիվերպուլի" մարզաշապիկը, իսկ դա արդեն իսկ խոստումնալից է: Ես գոհ եմ, որ նման մակարդակի խաղացող կա թիմում, քանի որ Սուարեսն իսկական հաղթող է: Գիտեմ, որ ուրուգվայցին ցանկանում է հաղթանակների հասնել միայն "Լիվերպուլի" հետ, իսկ դա նշանակում է, որ նրան միշտ պետք է վստահել: Նա պատրաստ է դաշտ մտնել ցանկացած պահի ու օգնել մեզ ամեն հարցում",- ասել է "Լիվերպուլի" նորաթուխ գլխավոր մարզիչը` չմոռանալով անպայմանորեն նշել, որ այս ամռանը մի քանի հայտնի եվրոպական ակումբներ պաշտոնական առաջարկ էին արել ուրուգվայցուն գնելու վերաբերյալ, սակայն ինքը դեմ է եղել Սուարեսի վաճառքին, քանի որ լուրջ սպասելիքներ ունի նրանից: | |
|
Total comments: 0 | |