Home » 2012 » Մարտ » 19 » Սուարեսը որոշել է չհեռանալ "Լիվերպուլից"
10:00
Սուարեսը որոշել է չհեռանալ "Լիվերպուլից"
 Ինչպես տեղեկանում ենք անգլիական հայտնի ԶԼՄ-ներից, մերսիսայդյան "Լիվերպուլի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը որոշել է մնալ Անգլիայում և շարունակել խաղալ հենց "Լիվերպուլում": "Ես ուզում եմ մնալ այստեղ, քանի որ դժվարին պահերին միշտ թե՛ քաղաքը, թե՛ ակումբի ղեկավարները կողքիս են եղել: Ես գոհ եմ թիմում տիրող ընկերական մթնոլորտից, այնպես որ հարկ չկա լքելու "Լիվերպուլը": Սա աշխարհի ամենալավ ակումբն է: Թեև ես դեռևս մինչև 2016թ.-ի ամառ գործող պայմանագիր ունեմ, սակայն պատրաստ եմ այն երկարաձգել ևս 2 տարով, բայց այդ մասին դեռևս չեմ հայտնել ակումբի ղեկավարությանը",- ասել է ուրուգվայցի ֆուտբոլիսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 579 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0