Home » 2011»Օգոստոս»15 » Սուարեսը մարտական է տրամադրված առաջիկա հանդիպմանը
21:32
Սուարեսը մարտական է տրամադրված առաջիկա հանդիպմանը
Անգլիական գրանդ "Լիվերպուլի" և Ուրուգվայի ազգային հավաքականի արագավազ հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ ինքը պատրաստ է անգլիական "Պրեմիեր լիգայի" երկրորդ տուրի շրջանակներում Լոնդոնի "Արսենալի" դեմ կայանալիք հանդիպմանը: Մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Քենի Դալգլիշն ասել է. "Սուարեսը մարզվում է ամբողջ թիմի հետ՝ չունենալով ոչ մի տեսակի խնդիր: Մեր կորուստները Սթիվեն Ջերարդն ու Մարտին Շկրտելն են: Սուարեսը մարտական է տրամադրված առաջիկա հանդիպմանը":