15:32 Սուարեսը շարունակում է ապրել ներողություն խնդրելով | |
Մերսիսայդյան "Լիվերպուլի" ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պաշտոնապես ներողություն է խնդրել "Մանչեսթեր Յունայթեդի" ֆրանսիացի ձախ պաշտպան Պատիս Էվրայից` "Պրեմիեր լիգայի" նախորդ տուրի շրջանակներում կայացած "Մանչեսթեր Յունայթեդ" - "Լիվերպուլ" հանդիպման ժամանակ ֆրանսիացի ֆուտբոլիստին ձեռքով չողջունելու համար: Մերսիսայդյան ակումբին պատկանող հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սուարեսն ասել է. "Խաղից առաջ ես զրույց էի ունեցել թիմի գլխավոր մարզչի հետ, և մենք վերջնական հայտարարի էինք եկել, սակայն ես հուսախաբ արեցի ինչպես մարզչին, այնպես էլ թիմի բոլոր երկրպագուներին: Դրա համար էլ ես ցանկանում եմ բոլորից ներողություն խնդրել, հատկապես` Էվրայից: Ես սխալ եմ գործել և շատ եմ զղջում դրա համար: Հույս ունեմ, որ այս սխալը հետագայում էական ազդեցություն չի ունենա: Ես պետք է սեղմեի Էվրայի ձեռքը, որը չարեցի: Հիմա ես ցանկանում եմ կենտրոնանալ միայն ֆուտբոլի վրա և չմտածել այլ բաների մասին":
Հավելենք, որ ստորև կարող եք դիտել հանդիպման այդ դրվագը, որը մեծ աղմուկ է բարձրացրել ողջ Անգլիայում. | |
|
Total comments: 0 | |