Home » 2012 » Մարտ » 17 » Սուբիսարետա. "Այ "Միլանը" մեզ արժանի մրցակից է"
18:34
Սուբիսարետա. "Այ "Միլանը" մեզ արժանի մրցակից է"
 Կատալոնական "Բարսելոնայի" սպորտային տնօրեն Անտոնիո Սուբիսարետան լրագրողների հետ կիսել է իր կարծիքն այն մասին, որ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչում իրենց մրցակից է ընկել իտալական "Միլանը": ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սուբիսարետայի խոսքերը. "Միլանը" հեղինակավոր ակումբ է` հարուստ ավանդույթներով, պատմությամբ, տակտիկապես հիանալի ֆուտբոլիստներով, հիանալի դաշտով և անկեղծ ֆանատներով: Մենք նրանց հետ ծանոթ ենք, քանի որ ավելի վաղ հանդիպել ենք նրանց հետ, սակայն հիմա, իհարկե, ամեն ինչ այլ կլինի, քանի որ խոսքը գնում է արդեն "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի մասին: Այս մրցաշարի փլեյ-օֆֆի հենց այս փուլում հանդիպելու են երկու մեծ ակումբներ, երկու հզոր կոլեկտիվներ, երկրպագուների երկու բանակ երկու հեղինակավոր մարզադաշտերում: Այս հակամարտությունում կզգաք այն ողջ բերկրանքը, որը պարգևում է ֆուտբոլը: Մենք ուրախ ենք, որ որպես մրցակից մեզ բաժին է ընկել հենց "Միլանը", քանի որ նրանք արժանի են մեզ մրցակից լինելու: Այսպիսի հանդիպումն էլ ավելի է ընդգծում "Չեմպիոնների լիգայի" մեծությունն ու հզորությունը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0