Home » 2011 » Օգոստոս » 14 » "Սուպերկլասիկոյից" առաջ կորուստներ գրեթե չկան
16:20
"Սուպերկլասիկոյից" առաջ կորուստներ գրեթե չկան
 Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, այսօր կայանալիք "Ռեալ"-"Բարսելոնա" Իսպանիայի "Սուպերգավաթի" համար մղվող Սուպերկլասիկոյից առաջ երկու թիմերում էլ շատ կորուստներ չեն լինի: Նախ խաղադաշտում մեկնարկային րոպեներից "Բարսելոնայից" հաստատ կլինեն Լեո Մեսսին, ով գրեթե չի մասնակցել թիմի մինչմրցաշրջանային հավաքներին, Խերարդ Պիկեն, Ալեքսիս Սանչեսն ու Դավիդ Վիլյան, ովքեր թեթևակի վնասվածքներ ունեին: Դեռևս հարցականի տակ է Սերխիո Բուսկետսի և Չավիի մասնակցությունը: Մոուրինյոյի "Արքայական թիմից" էլ գրեթե կորուստներ չկան. մեկնարկային րոպեներից իր թիմին կարող են օգնել Սերխիո Ռամոսն ու Պեպեն, Ֆաբիո Կոենտրաուն ու Սամի Խեդիրան, որոնք արդեն բուժվել են ամեն տեսակի հիվանդություններից ու վնասվածքներից, իսկ ահա թիմի թուրք նորեկներ Նուրի Շահինն ու Համիթ Ալթինթոփը հաստատ չեն խաղա, քանի որ դեռ չեն վերականգնվել դեռևս հունիսին ստացած վնասվածքներից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 522 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0