Այսօր ուշ երեկոյան կայանալիք "Բարսելոնա"-"Ռեալ" հանդիպումն իր վրա է սևեռել ողջ աշխարհի ուշադրությունը․ ավելի քան 400 մլն մարդ պատրաստվում է հետևել այս իրադարձությանը։ Հարկ է նշել, որ այս անգամ "ՍուպերԿլասսիկոն" Կատալոնիայի "Նոու Կամպ" մարզադաշտից կլուսաբանեն աշխարհի 31 երկրների 780 լրագրողներ, որը նույնպես յուրատեսակ ռեկորդ է այդ դիմակայության համար։