Home » 2012 » Օգոստոս » 7 » Սպալլետտին գոհ է իր թիմից
17:44
Սպալլետտին գոհ է իր թիմից
 Սանկտ-Պետերբուրգի "Զենիթ" թիմի իտալացի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալլետտին ռուսական "Պրեմիեր լիգայի" 3-րդ տուրի մոսկովյան "ԲԿՄԱ"-ին 3-1 հաշվով հաղթելուց հետո հայտնել է, որ իր սաներին շարունակում է ամեն օր մոտիվացնել, բացի այդ` չի պատրաստվում Ռուսաստանի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյին ինչ-որ խորհուրդներ տալ: "Մեր թիմը "ԲԿՄԱ"-ի հետ օրերս գրեթե իդեալական խաղ ցուցադրեց և արժանիորեն հաղթեց մրցակցին: Կարծում եմ` մենք ենք լիարժեքորեն հաղթել և ոչ թե "ԲԿՄԱ"-ն է պարտվել: Ֆուտբոլում կարևոր դեր ունի բնավորությունը և մենթալիտետը, իսկ իմ տղաները ունեն նման որակներ: Երբ մենք օգտվում ենք մրցակցի թույլ կողմերից, ապա այդպիսի խաղերը մեզ համար լավ ավարտ են ունենում: Մենք ցանկանում ենք 3-րդ անընդմեջ առաջնությունում էլ հաղթել ու մտնել ռուսական նոր ֆուտբոլի պատմության մեջ: Սա ոչ թե այն ուժեղ թիմն է, որ 2 առաջնություն է նվաճել, այլ այն, որը ցանկանում է 3-րդն էլ նվաճել: "Զենիթի" առաջին ֆուտբոլիստը, ում ճանաչել է հարազատ մայրս, եղել է Սերգեյ Սեմակը: Նա հոյակապ գործեց "ԲԿՄԱ"-ի հետ խաղում` դառնալով դուբլի հեղինակ: Կարծո՞ւմ եք, թե Ֆաբիո Կապելլոն լավ չգիտի նրա տաղանդի մասին: Ես նրան ոչինչ էլ չեմ ասի: Եթե ես երբևէ ինչ-որ լավ հավաքական մարզեմ, ոչ մեկի խորհրդի կարիքը չեմ ունենա: Կարծում եմ` Ֆաբիոն լավ գիտի, թե ինչ է ուզում",- ասել է "սափրագլուխ" իտալացին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 322 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0