17:16 "Սպարտակը" կգնի՞ Ֆելիպե Մելոյին | |
Մոսկվայի "Սպարտակը" երեկ պաշտոնական առաջարկ է արել Թուրինի "Յուվենթուսին" վերջինիս բրազիլացի հենակետային կիսապաշտպան Ֆելիպե Մելոյի ձեռքբերման վերաբերյալ: Ռուսական գերակումբը խաղացողին գնահատել է մոտ 8.5 մլն եվրո, բացի այդ` "Սպարտակը" պատրաստ է ֆուտբոլիստի հաջող ելույթների դեպքում մի շարք բոնուսներ վճարել թուրինյան ակումբին, որը դեռևս հուլիսի սկզբին էր ռուսական թիմին առաջարկել բրազիլացի խաղացողի տրանսֆերը:
Հավելենք, որ անցած մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը հանդես է եկել թուրքական "Գալաթասարայում" և Թուրքիայի այդ առաջնությունում անցկացրած 36 հանդիպման ընթացքում խփել է 12 գնդակ` դառնալով այդ թիմի լավագույն խաղացողներից մեկը: | |
|
Total comments: 0 | |