18:23 Սքոուլզ. "Այժմյան "Բարսելոնայի" ցուցադրած խաղը բոլորի համար վառ օրինակ է" | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" արդեն նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը, ով մի քանի ամիս առաջ է ավարտել ֆուտբոլային կարիերան, բրիտանական Mirror պարբերականին տված հաևցազրույցի ժամանակ հիշել է 2010/11թթ. ֆուտբոլային մրցաշրջանի "Չեմպիոնների լիգայի" եզրափալիչ հանդիպումը, որտեղ "կարմիր սատանաների" դեմ էր դուրս եկել կատալոնական "Բարսելոնան", իսկ հանդիպումն էլ ավարտվել էր վերջիններիս
հաղթանակով՝ 3-1 հաշվով: Սքոուլզն ասել է. "Եզրափակիչ խաղում բոլորն էլ հասկացան, որ մենք խաղամակարդակով բավական զիջում ենք "Բարսելոնային": Այժմ կատալոնացիները համարվում են իդեալական, նրանց ցուցադրած խաղը բոլորի համար վառ օրինակ է ծառայում: Այժմյան բոլոր ակումբներից կատալոնական "այլմոլորակայիններին" ամենամոտը գտնվում է հենց "Մանչեսթեր Յունայթեդը": Վստահ եմ, որ Ֆերգյուսոնը չի մոռացել այդ պարտությունը և սպասում է հարմար առիթի ռևանշի հասնելու համար":
| |
|
Total comments: 0 | |