08:19 Սքոուլզ. "Ուրախ եմ, որ մարզիչն ինձ վստահում է" | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" խաղացող Փոլ Սքոուլզը, ով 6-ամսյա դադարից հետո միայն երեկ է վերադարձել մեծ ֆուտբոլ, հայտարարել է, որ չի փոշմանում կայացրած որոշման համար: "Ես հասկանում եմ` շատ բան կորցրեցի, երբ հեռացա ֆուտբոլից, սակայն ես կրկին վերադարձել եմ: Շատ ուրախ եմ, որ մարզիչը միանգամից վստահեց ինձ ու թույլ տվեց խաղադաշտում մոտ 15 րոպե անցկացնել: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն ինձ ասաց, որ ես կարող եմ փոխել խաղի ընթացքը, իսկ դրանից կարևոր բան ես դեռ չգիտեմ: Ես կփորձեմ օգնել թիմին այս մրցաշրջանի, գուցե նաև հաջորդ մրցաշրջանի ընթացքում",-Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչ փուլի "Մանչեսթեր Սիթիի" հետ խաղից (Խմբ. այն ավարտվել է "կարմիր սատանաների" արտագնա հաղթանակով 3-2 հաշվով) ասել է 37-ամյա "Շիկահերը":
| |
|
Total comments: 0 | |