08:52 Սթիվ Քին. "Ֆիլ Ջոնսն իսկական առաջատար է" | |
Անգլիական "Բլեքբեռնի" գլխավոր մարզիչ Սթիվ Քինը հայտարարել է, որ "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդ պաշտպան Ֆիլ Ջոնսը, ով նախկինում եղել է իր սանը, գերազանց ֆուտբոլ է ցուցադրում: "Երբ առաջին անգամ տեսա տղային, միանգամից հասկացա, որ նա դառնալու է Անգլիայի ազգային հավաքականի ավագը: Տղան շատ ամրակազմ է, ինչը շատ կարևոր է անգլիական լիգայի համար: Բացի այդ, այժմ համոզված եմ, որ իր խաղով նա կդառնա նաև "կարմիր սատանաների" անփախարինելի առաջատարն ու ավագը: Իհարկե, եթե մենք ֆինանսական խպնդիրներ չունենայինք, չէինք վաճառի Ջոնսին, սակայն եղածն եղած է",-ասել է Սթիվ Քինը Goal.com սպորտային պորտալին: | |
|
Total comments: 0 | |