Home » 2012 » Օգոստոս » 5 » Սթյուարտ Պիրսն անիծված է
16:41
Սթյուարտ Պիրսն անիծված է
 Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի երիտասարդ գլխավոր մարզիչը` Սթյուարտ Պիրսը, ով իր թիմում չէր ընդգրկել հանրահայտ Դևիդ Բեքհեմին` արժանանալով ողջ բրիտանացիների անեծքին, վերջապես կարող է ազատ շունչ քաշել, քանի որ Մեծ Բրիտանիայի` ուելսցիներից և անգլիացիներից բաղկացած հավաքականն իսկական ծաղրի առարկա է դարձել` 1/4 փուլում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով Հարավային Կորեայի ընտրանուն: "Մի քանի օր առաջ Դանիել Սթարիջի հաղթական գնդակը մեզ դուրս բերեց 1/4 եզրափակիչ փուլ, սակայն այսօր Սթարիջը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Մենք ենք պատասխանատու այս արդյունքի համար, ոչ թե նա: Սա բացառիկ փորձ էր, ինչը կօգնի մեզ ավելի ուժեղ ու լավը դառնալ: Շատերը կմեկնեն իրենց ակումբներ` պատրաստվելու մեկնարկող գալիք մրցաշրջանին, իսկ ոմանք էլ կկարոտեն Մեծ Բրիտանիայի ազգային ընտրանուն: Սա շատ հետաքրքիր ու լավ թիմ էր",- ասել է երիտասարդ մարզիչ Սթյուարտ Պիրսը` արժանանալով երկրպագուների հերթական վիրավորանքներին ու անեծքներին, քանի որ չի կարողացել համապատասխան հաղթող թիմ ստեղծել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0