Home » 2011 » Մարտ » 28 » Ջերարդ. "Տորեսի հեռանալով` "Լիվերպուլն" ավելի ուժեղացավ"
14:13
Ջերարդ. "Տորեսի հեռանալով` "Լիվերպուլն" ավելի ուժեղացավ"
Անգլիական "Լիվերպուլի" ավագ և առաջատար Սթիվեն Ջերարդը խոսել է թիմի նախկին առաջատար Ֆերնանդո Տորեսի հեռանալու մասին` նշելով, որ իրենք Տորեսի հեռանալուց հետո ավելի լավ խաղ են ցուցադրում. "Տորեսն առայժմ չի կարողացել իրեն դրսևորել "Չելսիում", մինչդեռ Քերոլը և Սուարեսը, հատկապես Սուարեսին կառանձնացնեի, արդեն հասցրել են լավ խաղ ցուցադրել "Լիվերպուլի" կազմում, իսկ ուրուգվայցին խփել է մի քանի կարևոր գնդակ: Սուարեսն ընդամենը մի քանի հանդիպում է անցկացրել, բայց մենք գիտենք, որ նա թոփ մակարդակի հարձակվող է դառնալու հենց մեր թիմի կազմում: Ես գտնում եմ, որ "Լիվերպուլն" ավելի շատ շահեց` մեկ բարձրակարգ հարձակվողի փոխարեն երկուսին ստանալով: Անկասկած, մեծ բավականություն էի ստանում, երբ խաղում էի լավ մարզավիճակում գտնվող Տորեսի թիկունքից: Սակայն եթե ընտրեմ Տորեսի և Քերոլի-Սուարես զույգի միջև, ընտրությունս կանգ կառնի երկրորդի վրա: "Լիվերպուլի" երկրպագուները չէին ցանկանում, որ Տորեսը հեռանա, սակայն նա կայացրեց իր որոշումը, և մեզ միայն մնում էր հարգել այն",-ասել Սթիվեն Ջերարդը` Sky Sports 1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 628 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0