18:03 Սըր Ալեքս. "Չելսիի" հետ խաղերը միշտ էլ լարվածությամբ են ընթանում" |
Անգլիայի 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է այսօր 20:00-ին Անգլիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի "Չելսիի" հետ կայանալիք խաղը: Շոտլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում բրիտանական հեղինակավոր Sky Sports հեռուստընկերությունը. "Չեմպիոնների լիգայի" շրջանակներում "Բենֆիկայի" հետ խաղն ընթացավ առանց որևէ վնասվածքների: Այնպես որ` այսօր թիմը կներկայանա ամբողջական կազմով: Մեզ հիանալի խաղ է սպասվում: Վերջին 7 տարիներին "Չելսիի" հետ հանդիպումները շատ լարված մթնոլորտում են անցնում: Սովորաբար նման դեպքերում մեկից ավել գոլ չի խփվում: Եվ ես կարծում եմ, որ այսօր մեզ ևս բարդ հանդիպում է սպասվում":
|
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից |
Views: 471 |
Added by: Hayk
| Tags: Բենֆիկա, Ալեքս Ֆերգյուսոն, Sky Sports, Մանչեսթեր Յունայթեդ, Անգլիա, հեռուստընկերություն, տուր, Չելսի, չեմպիոն, Չեմպիոնների լիգա
| Rating: 5.0/1 |