Home » 2011 » Մարտ » 10 » Սըր Ալեքս. "Մեր գլխավոր ախոյանը "զինագործներն" են"
20:37
Սըր Ալեքս. "Մեր գլխավոր ախոյանը "զինագործներն" են"
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն իր առաջին հարցազրույցն է տվել "Լիվերպուլից" կրած պարտությունից հետո (հիշեցնենք, որ այդ խաղում "մանկունյացիները" պարտություն կրեցին "Լիվերպուլից" 3-1 հաշվով), քանի որ հանդիպումից հետո նա հրաժարվել էր շփվել լրագրողների հետ և արգելել էր իր թիմի ֆուտբոլիստներին որևէ մեկնաբանություններ տալ խաղի վերաբերյալ:
Անգլիական Sky Sports պարբերականը մեջբերում է մասնագետի խոսքերը. "Ես չեմ կարող արդարացնել իմ թիմի վատ  խաղը "Լիվերպուլի" հետ մրցավեճում: Հակառակորդը ավելի լավ էր գործում և արժանի էր հաղթանակի: Հանդիպումից հետո ես շատ զայրացած էի, քանի որ մենք չկարողացանք ցուցադրել այն ֆուտբոլը, որը ես կցանկանայի տեսնել: Ինչ վերաբերվում է "Արսենալի" հետ դիմակայությանը, ապա նախորդ մրցաշրջանում  նրանք  կորցրեցին տիտղոսը նվաճելու իրենց հնարավորությունը: Շատերը նման ակնկալիներ ունեին նաև այս տարի: Սակայն Արսեն Վենգերն ու իր սաները դաս են քաղել իրենց` նախորդ մրցաշրջանում թույլ տված սխալներից, և, կարծում եմ, այս տարի "Պրեմիեր լիգայի" չեմպիոնի տիտղոսի համար նրանք պայարելու են մինչև վերջ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 445 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0