Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" կարող է "Յուվենթուսի" 43-ամյա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հրավիրել գլխավոր մարզչի պաշտոնը Սըր Ալեքս Ֆերգյուսոնի փոխարեն վարելու համար: "Tuttosport"-ը հաղորդում է, որ "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը դիտարկում է իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում, ով էլ կհերթափոխի Ֆերգյուսոնին, եթե շոտլանդացին շուտով որոշի ավարտել իր բազմամյա մարզչական կարիերան:
Ըստ աղբյուրի տեղեկատվության` "կարմիր հրեշների" սեփականատերերը տպավորված են 43-ամյա Կոնտեի ներկա աշխատանքով "Յուվենթուսում", որտեղ առաջին իսկ տարում մարզչին հաջողվեց ակումբին վերադարձնել բաղձալի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև թիմին անցած տարի դուրս բերեց Իտալիայի գավաթի եզրափակիչ` պարտվելով վճռորոշ խաղում միայն "Նապոլիին":