Home » 2011 » Մարտ » 13 » Սըր Ալեքս. "Ստույգ չգիտեմ, թե Նանին երբ կվերադառնա խաղադաշտ"
10:53
Սըր Ալեքս. "Ստույգ չգիտեմ, թե Նանին երբ կվերադառնա խաղադաշտ"
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր թիմի առաջատար կիսապաշտպան պորտուգալացի Լուիշ Նանիի մասին: Իր խոսքում շոտլանդացի մասնագետը նշել է, որ իրեն դեռ պարզ չէ, թե պորտուգալացի կիսապաշտպանը երբ կվերադառնա խաղադաշտ (հիշեցնենք, որ Նանին սրունքթաթային վնասվածք է ստացել "Պրեմիեր լիգայի" 29-րդ տուրի շրջանակներում "Լիվերպուլի" հետ կայացած հանդիպման ժամանակ, իսկ այդ հանդիպումն էլ ավարտվել է 3-1 հաշվով մերսիսայդյան ակումբի հաղթանակով):
Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերում է անգլիական հեղինակավոր Reuters պարբերականը. "Նանիի ոտքի փքվածությունն արդեն որոշ չափով իջել է: Դա շատ լավ նորություն է մեզ համար: Սակայն ինչպես ես, այնպես էլ մեր ակումբի բժիշկները չենք կարող նշել մի որոշակի ամսաթիվ, երբ խաղադաշտ կվերադառնա Լուիշը: Սակայն հուսով եմ, որ դա, որքան հնաավոր է, շուտ կլինի: Գոնե լավ է, որ մարտի վերջում մենք երկշաբաթյա հանգիստ ենք ունենալու: Իմ կարծիքով, դրանից հետո Նանին կլքի վերակագնողական բազան: Այն հարցին, թե արդյո՞ք նա խադաշտ դուրս կգա "Պրեմիեր լիգայի" 30-րդ տուրի շրջանակներում "Բոլթոնի" հետ կայանալիք հանդիպման ժամանակ, Ֆերգին ասել է, որ հավաստի ոչինի ասել չի կարող":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0