17:25 Սըր Ալեքսին երկարաժամկետ որակազրկում է սպասվում | |
"Մանչեսթեր Յունայթեդի" շատլանդացի մարզիչ Սըր Ալեքսին երկարաժամկետ որակազրկում է սպասվում "Չելսիի" դեմ կայացած հանդիպումից հետո` մրցավարի հասցեին ասված խոսքերի համար: Բացի այդ, Ֆերգյուսոնը զգուշացվել էր Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից նաև անցած մրցաշրջանում, և այսպես ասած "կախված" էր որակազրկումից: "Անգլիայի ֆուտբոլային ասոցիացաիան ցանկանում է մեղադրել ինձ այն բանի համար, որ ես ճիշտն եմ ասել: Ես ինձ պաշտպանելու եմ դատավարության ընթացքում",- ասել է շոտլանդացին: Ֆերգյուսոնը նաև պատասխանել է Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Գրեմ Թեյլորի և "Լիվերպուլի" գլխավոր մարզիչ Քենի Դագլիշի քննադատությանը. "Ես հիասթափված եմ Թեյլորի խոսքերից: Երբ Թեյլորը գլխավորում էր հավաքականը, ասում էր, որ մրցավարության պատճառով իրեն կհեռացնեն հավաքականից: Զարմանում եմ, թե ինչ կարճ է որոշ մարդկանց հիշողությունը: Դագլիշն էլ մամուլի ասուլիսներից մեկում նշել է, որ մարզիչները պարտավոր են հարգել մրցավարներին` մատնանշելով ինձ: Սակայն նա պետք է որ լավ հիշեր, թե ինչ էին անում նրա խաղացողները "twitter" միկրոբլոգում մրցավար Հովարդ Վեբի դեմ":
| |
|
Total comments: 0 | |