22:53 Սըր Ալեքսը դեռ չի հավատում չեմպիոնությանը | |
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բազմափորձ ու վաստակավոր գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը "Բլեքբեռնի" դեմ խաղում տոնած 2-0 հաշվով հաղթանակից հետո իր սաներին ոգևորելու համար հայտարարել է, որ "Մանչեսթեր Սիթին" դեռևս մրցակից է և հարկավոր է ուշադիր գործել՝ չեմպիոնական տիտղոս նվաճելու համար: "Թիմերի միջև միավորների քանակն այնքան մեծ չէ, որ այսօր արդեն խոսենք վաղաժամ չեմպիոնության մասին: Իմ հարուստ փորձն ասում է, որ 5 միավորը դեռևս ոչինչ չի նշանակում: Առջևում դեռ 7 տուր կա: Մեզ պետք է ամեն խաղի նվիրվել ամբողջությամբ ու մտածել միայն առաջիկա մրցավեճների մասին, ոչ թե մոտակա չեմպիոնության",- ասել է Սըր Ալեքսը: | |
|
Total comments: 0 | |