Ինչպես հայտնում է իտալական Corriere dello Sport պարբերականը, թուրքական "Գալաթասարայը" ցանկանում է ձեռք բերել իտալական "Ինտերի" 32-ամյա արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոյին: Ըստ պարբերականի` շատ շուտով թուրքական թիմը պաշտոնական առաջարկով կդիմի Իտալիայի նախկին չեմպիոնին: Հավելենք, որ Միլիտոն անցած մրցաշրջանում "ներաձուրիների" կազմում անց է կացրել 23 հանդիպում և խփել է 5 գնդակ: Հիշեցնենք` օրեր առաջ ինֆորմացիա էր տարածվել, թե թուրքական թիմը ցանկանում է ձեռք բերել նաև "ինտերիստա" Էստեբան Կամբիասսոյին, սակայն վերջինս մերժել էր թուրքերին: