Home » 2012 » Օգոստոս » 1 » Թուրքիայում Մեսութ Օզիլի անվան փողոց կլինի
07:26
Թուրքիայում Մեսութ Օզիլի անվան փողոց կլինի
 Թուրքական Զոնգուլդակ մարզի Դերվեկ քաղաքի փողոցներից մեկը շուտով կկրի Մադրիդի "Ռեալի" առաջատարներից մեկի` Մեսութ Օզիլի անունը. այս մասին հայտնում է իսպանական AS հանդեսը: Նման տարօրինակ որոշում ընդունվել է այդ քաղաքի իշխանությունների կողմից դեռևս այս հունիսին, երբ Դերվեկի քաղաքապետ Մուսթաֆա Սեմեչին առաջարկել էլ "Արքայական թիմի" խաղացողի անցած տարվա հաջողությունների պատվին նրա անունով փողոց կոչել: "Մեսութը մեր զավակն է: Մենք իրոք նրա անունով փողոց կունենանք մեր քաղաքում: Սա ուղղակի պարտադիր քայլ է: Մենք շատ հպարտ ենք",- ասել էր քաղաքապետը:
  Հավելենք, որ Դերվեկը համարվում է Օզիլի պատմական հայրենի քաղաքը, որտեղ ծնվել են 23-ամյա ֆուտբոլիստի նախնիները, մինչդեռ ինքը ծնվել և մեծացել է Գերմանիայում, այդիսկ պատճառով էլ նախընտրել է հանդես գալ հենց Գերմանիայի ընտրանու կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 368 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0